Tert.am–ը գրում է.

Մաշկը կարող է գրգռվել ցանկացած պահի, ինչը կաճախ արտահայտվում է ցանով:  Healthy food star-ը ներկայացնում է կրծքավանդակի հատվածում առաջացող քորի  պատճառներն ու դրանից խուսափելու եղանակը:

Սնկային վարակներ 

Կրծքավանդակի քորը սովորական երևույթ է, հատկապես ամռանն ու շոգ եղանակին, երբ մարմնում առատ քրտնարտադրություն է տեղի ունենում: Մարմնի այդ հատվածում  մշտական խոնավությունը կարող է սնկային հիվանդության առաջացման պատճառ դառնալ: Քորից խուսափելու համար կարելի է մանկական փոշի ցանել` այդպիսով  նվազեցնելով խոնավության մակարդակը:

Գորտնուկի նման գոյացություններ
Սրանք անվնաս գոյացություններ են, բայց կարող են քորի  և գրգռվածության առիթ դառնալ:

Գորտնուկներ
Մաշկը մաշկի հետ կամ կրծկալը մաշկի հետ շփման հետևանքով կրծքավանդակի շուրջ կարող են գորտնուկներ հայտնվել, որոնցից ձերբազատվել կարելի է միայն վիրահատական միջամտությամբ: 

Աղբյուրը նշում է, որ այդուհանդերձ մաշկի հետ կապված ցանկացած երևույթի` քորի կամ այտուցի պարագայում  պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել