Replik.am-ը գրում է.

Լիսաբոնից Դուբլին թռչող օդանավի ուղևորներից մեկը հանկարածակի ընկել է նոպայի մեջ և ակնաթարթներ անց մահացել: Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբեր 18-ին Aer Lingus իռլանդական ավիաընկերության օդանավի մեջ:

Հայտնվում է, որ 24-ամյա երիտասարդը մինչև գիտակցությունը կորցնելը հասցրել է կծել իր հարևանին:

Պայմանավորված իրավիճակով` օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել: Այդ ընթացքում տղան, ով իռլանդական ԲՈւՀ-երից մեկի ուսանողն էր, մահացել է: Իսկ նրա զոհը հոսպիտալացվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել