Բրնձի դաշտերի շուրջը մեղվափեթակների տեղադրումը դարձել է այդ դաշտերը վայրի փղերից պաշտպանելու շատ արդյունավետ միջոց, ապացուցել են Թաիլանդի հյուսիս-արևելքի Լեյ շրջանում գտնվող ազգային զբոսայգու աշխատակիցները: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Վայրի փղերը, որոնց աստիճանաբար քշում են անտառներից այնտեղ ընտանի անասուններ արածեցնելու համար, ավելի հաճախ են անցնում բրնձի դաշտերով` ֆերմերներին զրկելով բերքի 20%-ից մինչև 90%-ից:
Դաշտերը պաշտպանելու համար շատ շրջաններում օգտագործում են «էլեկտրահովիվ»` դաշտերի շուրջը անցկացնելով բարձր լարման հոսքագծեր: Սակայն փղերը հաճախ կտրում են այդպիսի ցանկապատերը: Իսկ երբ ֆերմերները մեծացնում են լարումը, դա բերում է այդ կենդանիների մահվան, որը երկրի օրենքով համարվում է լուրջ հանցագործություն և պատժվում է մահապատժով:
Փեթակները, որոնցից յուրաքանչյուրում կա 20000 մեղու, տալիս են փղերի արշավանքը կանխելու 74 տոկոսանոց երաշխիք: Լարի ամենաթույլ տատանման ժամանակ փեթակները բացվում են, և մեղուները հարձակվում են խախտում կատարողների վրա:



