v-aleksandrii-idut-rossiysko-egipetskie-voenno-morskie-ucheniyaԻրանի ռազմածովային ուժերի երեք հրթիռային նավեր կիրակի ուղղություն են վերցրել Աստրախան, որի մոտ՝ Կասպից ծովի ջրերում, կանցկացվեն ռուս-իրանական համատեղ ռազմածովային զորավարժություններ։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով առաջին ռանգի կապիտան Ահմադ Ռեզա Բաքերիին։

Նրա խոսքով՝ Աստրախան ուղևորված իրանական նավատորմի կազմում են հրթիռային ականակիր «Դամավանդ» նավը, ինչպես նաև «Ջոսհան» և «Պեյկան» հրթիռային նավերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել