Եթե առաջին դեպքը լիներ՝ չէի գրի, բայց ԴԱՀԿ-ն արդեն երևի հինգերորդ անգամը չորս-հինգ օր ավելի շուտ է բանկային հաշիվներիս վրա կալանք դնում, քան փոստատարը բերում է գումարի վճարման չափը ծանուցող թերթիկը: Այսինքն ես դեռ տեղյակ էլ չեմ, որ գումար պետք է մուծեմ, որևէ կերպ ծանուցված չեմ, բայց հաշվեհամարներս արգելանքի տակ են: Ընդ որում, բանկի աշխատակիցն ինձ դեռ չորս օր առաջ է զգուշացրել արգելանքի մասին, իսկ ես ԴԱՀԿ-ի ծանուցումը ստացել եմ բառացիորեն 10 րոպե առաջ: Այդպես է եղել նաև նախորդ դեպքերում: Ուղղակի շնորհակալ եմ ԱԿԲԱ բանկի աշխատակիցներին, որ, իմանալով արգելանքի մասին, ինձ նախօրոք զգուշացնում են, լավ հասկանալով, որ մեր կայքի ու բիզնես նախագծերի աշխատանքն ուղղակի կկազմաքանդվի, և չեմ կարող որևէ գործարք կատարել:
Եթե ԴԱՀԿ-ն այս հարցը չլուծեց, հաջորդ նման դեպքում դիմելու եմ դատարան՝ հընթացս պահանջելով ինձ հասցված վնասների փոխհատուցումը: