Բժիշկ-սննդաբանները կազմել են այն մթերքների ցուցակը, որոնք օգնում են ազատվելու կարճաժամկետ կամ խրոնիկական ցավերից, հայտնում է gogetnews.info-ն:
Ցուցակի ամենավերևում հայտնվել են ամբողջական հատիկները: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ մագնեզիում, ինչը օգնում է մկանների ցավը հանելու: Միաժամանակ դրանք նպաստում են աղիների լավ աշխատանքին:
Հետո գալիս են քրքումը և կոճապղպեղը, որնք արդեն մի քանի դար օտագործում են հնդկական բժշկության մեջ որպես ցավազրկող միջոցներ:
Ցուցակի մեջ են նաև ձիթապտղի յուղը և սաղմոնը: Դրանք բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը և ամրացնում ոսկրերը:
Ցուցակը եզրափակում են ելակը, ընկույզները, կանաչին, կաթնամթերքը և խաղողի հյութը կամ գինին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



