Tert.am–ը գրում է

Բրիտանիայի քաղաքացի Ժակլին Էն Սաթոնը ինքնասպան է եղել Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում` թռիչքից ուշանալու պատճառով:

Ինչպես հայտնում է Hurriyet Daily News-ը`բրիտանուհին Ստամբուլ է ժամանել Լոնդոնից հոկտեմբերի 17-ին, որպեսզի մյուս չվերթով մեկնի Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ, սակայն ուշացել է երկրորդ թռիչքից:

Օդանավակայանի աշխատակիցները բրիտանուհուն տեղեկացրել են, որ ավիաընկերությունը պատասխանատվություն չի կրում պատահածի համար և դրամական փոխհատուցում չի կարող տալ: Ի պատասխան` կինը հայտարարել է, որ գումար չունի նոր տոմս գնելու համար: 

Ավելի ուշ նրան օդանավակայանի զուգարանում հայտնաբերել են կախված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել