- 2 տարում Չինաստանն ավելի շատ ցեմենտ է արտադրել, քան ԱՄՆ-ը՝ ամբողջ 20-րդ դարում: (4.9 գիգատոննա):
- Ճանապարհների երկարությունը կազմում է 4 միլիոն կիլոմետր: (Փորձեք պատկերացնել):
- 300 000 կամուրջ՝ ողջ երկրում, որից 1000-ը՝ կիլոմետրից ավելի երկարության: Մինչև 2016 թվականը կկառուցեն կամուրջ Հոնգկոնգից մինչև Մակաո: Մինչև Մակաո՛: (Նավով մեկ ժամ է տևում):
- Մեկ տարում ավտոմեքենաների քանակն ավելանում է 20 միլիոնով: (Պեկինում ընդհանրապես վարել կարելի է, եթե մեքենայիդ համարանիշի վերջին թվանշանի համար տվյալ օրը վարելու թույլտվություն կա):
- Ամեն տարի կառուցում են 100 օդանավակայան: 100՛ օդանավակայան: 100՛: 100 հա՛տ:
- 150 և ավելի կիլոմետր երկարության գիգանտային մեծության ճանապարհների եւ խճուղիների ուղեկամուրջներ (վիադուկներ):
28 կիլոմետր երկարությամբ թունել:
- Գուանչժոուից Գույան ընթացող գնացքը 1 ժամում անցնում է 510 կամուրջ և 236 թունել՝ ժամում 250 կիլոմետր արագությամբ:
- Վերջին 30 տարում չինացիները մարդկանց բնակվելու տարածքը երկրում մեծացրեցին 8 անգա՛մ:
- ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ ԱՆՎՃԱՐ: (Մեծատառերով հատուկ գրեցի՝ սուբյեկտիվ շարժառիթով):
- 10 տարուց Չինաստանի 220 քաղաքներ կունենան յուրաքանչյուրը 1 միլիոնից ավելի բնակչություն: (10 տարուց որքա՞ն բնակչություն կունենա ՀՀ-ն ...):
Հ.Գ. Եվ այս ողջ վիճակագրությունը բխում է մեկ պարզ թվից. 2000 թվականից մինչ այժմ, Չինաստանում մահապատժի է ենթարկվել 10 000 չինովնիկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել