Պատմությունն այնքան ծավալուն ու լուրջ ոլորտ է, որ այն ուսումնասիրում են տարիներով, սակայն լինում են այնպիսի փաստեր, որոնք թեև խիստ ուշագրավ են ու առեղծվածային, բայց անհայտ են մնում հանրության լայն շերտերի համար։ Ձեզ ենք ներկայացնում հենց այդպիսի ցնցող 20 պատմական փաստեր, որոնց մասին դուք հավանաբար պատկերացում էլ չունեիք։

1․ Ալյուրի պարկերը նորաձև են եղել

Մեծ դեպրեսիայի ժամանակ աղքատ ամերիկացիները ստիպված էին իրենց ու իրենց երեխաների համար շորեր կարել ալյուրի պարկերից, ու ալյուր արտադրողները որոշեցին գոնե մի քիչ հաճելի դարձնել մարդկանց կյանքը և սկսեցին գունավոր ու պատկերներով կտավից պարկեր պատրաստել։

2․ Թութանհամոնն ինցեստի արդյունքում է ծնվել

ԴՆԹ-ի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Թութանհամոն արքայի ծնողները հարազատ քույր ու եղբայր են եղել։

3․ Էյնշտեյնը կարող էր նախագահ դառնալ

Ալբերտ Էյնշեյտնին առաջարկեցին զբաղեցնել Իսրայելի նախագահի աթոռը, բայց հանճարեղ գիտնականը մերժեց։

4․ Մատնահետքեր

Հենց այս երկու իրար խիստ նման ու նույն անունը կրող տղամարդկանց պատճառով, ովքեր նույն բանտում էին նստած, բայց երբեք չէին հանդիպել, հանցագործների ինքնությունը սկսեցին պարզել հենց մատնահետքերով, ու ծնվեց դակտիլոսկոպիա գիտությունը։

5․ Ամենակարճ պատերազը մեկ ժամից էլ քիչ է տևել

Անգլո-զանզիբարյան պատերազմը տևեց ընդամենը 38 րոպե և ավարտվեց Անգլիայի հաղթանակով։

6․ Աննա Մեյ Դիկինսոնը՝ աշխարհի ամենաբախտավոր մարդը

Այս կինն իր կյանքի ընթացքում տեսել է «Տիտանիկ» և «Լուզիտանիա» նավերի խորտակումը, Հինդենբուրգ Ցեպելինի պայթյունը, Պերլ Հարբորի ռմբակոծությունն և սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, որի ժամանակ միայն նրա բնակարանն է ավիրվել։

7․ Սուրբ գավաթը GPS կոորդինատներ ունի

Այս հուշարձանի վրա գրված է հետևյալ գրությունը․ «DOUOSVAVVM.»։ Ոչ ոք չգիտի, թե ով է այն արել, ու ինչ է այն նշանակում, սակայն շատերը համարում են, որ սա տաճարի միաբանության գաղտնագիրն է, որը մատնանշում է Սուրբ գավաթի գտնվելու վայրը։

8․ Կիմ Չեն Իրը սիրում էր երաժշտություն գրել

Հյուսիսային Կորեայի տիրակալն իր կյանքի ընթացքում 6 օպերաներ է գրել։

9․ Գրիգորիյ Ռասպուտինը զարմանալի առողջություն ուներ

Ռասպուտինը ողջ է մնացել մի օրվա ընթացքում իրականացված միանգամից մի քանի մահափորձերից հետո. նրան սկզբում թունավորեցին, հետո դանակահարեցին, հետո գնդակահարեցին, սակայն մահացավ նա այն բանից հետո, երբ մարդասպանները, կարծելով, որ նա մահացել է, նրա մարմինը կապկպեցին ու գետը գցեցին, որտեղ էլ Ռասպուտինը ջրահեղձ եղավ։

10․ Հսկայական արգենտինական թռչունը

Այս թռչնի թևերի բացվածքը կազմում է 6,4 մետր, այն ճախրել է մեր մոլորակի երկնքում 6 միլիոն տարի առաջ։

11․ Երբ չկային զարթուցիչներ

Մինչ զարթուցիչների ստեղծումը կային հատուկ մարդիկ, ովքեր վարձատրության դիմաց լուսադեմին խողովակով ոլոռի հատիկներ էին կրակում բանվորների պատուհանների վրա, որպեսզի նրանք արթնանային ձայնից։

12․ Սև Սարյակը սիրում էր իր ձիուն

Սև Սարյակը հնդկացի ցեղապետ էր, ում թաղեցին իր ձիու հետ։

13․ Աֆրիկայում տարօրինակ գնդեր են հայտնաբերել

Հարավային Աֆրիկայում հանքափորներն իրենց աշխատանքի ժամանակ բազմաթիվ այսպիսի գնդեր են գտել, որոնք իդեալական կլոր են ու կենտրոնի երկայնքով երեք ակոսներ ունեն։ Համարվում է, որ դրանք մոտ 3 միլիարդ տարեկան են, բայց ոչինչ հայտնի չէ դրանց ծագումնաբանության մասին։

14․ Հեռախոս-կատուն

1929 թվականին Փրինսթոնի համալսարանի գիտնականները կարողացան կենդանի կատվի վրա աշխատող հեռախոս մոնտաժել այնպես, որ կատուն ողջ մնա։

15․ Մանկական հերոին

Կար ժամանակ, երբ հերոինն օգտագործում էին որպես մորֆինին փոխարինող միջոց, ինչպես նաև երեխաների համար դեղամիջոց հազի դեմ։

16․ Ուրվական նավի արձակած կոչը՝ Մորզեի գաղտնագրով

1948 թվականին մի նավից օգնության կոչ ստացվեց՝ արված Մորզեի գաղտնագրով. «Բոլոր սպաները՝ կապիտանի գլխավորությամբ, մահացել են։ Հավանաբար, ողջ անձնակազմը մահացել է»։ Հետո եկավ ևս մի հաղորդագրություն. «Ես կմահանամ»։ Երբ նավը հայտնաբերեցին, դրա բոլոր ուղևորները մահացած էին, բայց չունեին ոչ մի տեսանելի վնասվածք իրենց մարմինների վրա։

17․ Օրեգոնի հսկայական սունկը

Օրեգոնում աճող այս սունկը մոտ 2400 տարեկան է։ Դրա արմատների համակարգը զբաղեցնում է 3 ք. կմ մակերես։ Այն շարունակում է ապրել ու զարգանալ։

18․ Գուանահուատոյի մումիաները

Գուանահուատոյի մումիաների դեմքին հավերժ դաջվել է սարսափի ու տանջանքի արտահայտությունը, իսկ նրանց մարմիններն անբնական դիրքերում են անշարժացել։ Ենթադրվում է, որ նրանց ողջ-ողջ են թաղել։

19․ Ստորջրյա բուրգեր

Սոնարի օգնությամբ գիտնականներն օվկիանոսի հատակին՝ 1829 մետր խորության վրա, հայտնաբերել են երկու բուրգեր, որոնք ապակուց են և, ըստ ամենայնի, ավելի մեծ են, քան եգիպտական Գիզայում գտնվող հսկայական Քեոփսի բուրգը։

20․ Պիզայի աշտարակը միշտ թեքված է եղել

Պիզայի աշտարակն իր ստեղծման օրվանից թեք է եղել, քանի որ դեռ 1173 թվականին գցված դրա հիմքը թեք է եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել