Այդ պայմանները կատարելու գործին լծվել են նաև Ավետիսյանների փաստաբանները: Ամեն կերպ ուզում են գործը բարդել էդ դեբիլի վրա: Ստի դեդեկտո՜ր, բա՜ն: Էդ ստի դեդեկտորը կիրառեք փաստաբանների վրա:
Ասում է՝ բոլոր գործողություններն ավարտել են, շուտով գործը դատարան կմտնի:
Հլա ինձ բացատրեք, այ ստի փաստաբաններ, անծանոթ բնակարանում ո՞նց էդքան արագ անջատիչների տեղը գտավ, լույսը վառեց ու տարբեր սենյակներում անկողնու մեջ սպանեց բնակիչներին: Թե՞ մթության մեջ է կրակել էդպես դիպուկ:
Հարցրեք, թող ասի անջատիչների տեղը:
Հլա գիշերը Ավետիսյանների տան մոտ բաց թողեք, թող գնա, հասնի հայ-թուրքական սահման այնպես, որ հայերը չնկատեն, ու ռուս սահմանապահները նկատեն: Էդ ի՞նչ է, Գյումրու ու Հայաստանի մանրամասն քարտեզ ունե՞ր, թե՞ էլեկտրոնային կողմնորոշման համակարգ ուներ:
Տո էդ փաստաբանին բաց թողեք, թեկուզ ցերեկով, տեսնեմ՝ կգտնի՞ սահմանը:
Պարզ է, ռուսներին չէին հավատա, դրա համար էլ հայերի միջոցով են ուզում պարտակել խոշոր պետական հանցանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել