5.4. OgotemmeliՎերանդային կամ դաշտային ազգագրական հետազոտությունների ժամանակ ազգագրագետը կարճատև այցով գալիս է որևէ մի գյուղ և տան պատշգամբից նայելով՝ եզրակացություններ անում: Վրանային հետազոտությունը մասնագիտորեն ամենավստահելին է: Այս հետազոտության ժամանակ ազգագրագետը վրան է խփում ու ապրում իրենց մեջ: Լավագույն օրինակը Մալինովսկին է, որը Տրոբրյան կղզիների այն գյուղում, ուր ապրում էր, իր վրանը տեղադրել էր գյուղի ծայրին: Դա կարևոր մի կետ է, որն ըստ տոպոգրաֆիայի՝ ցույց է տալիս դիրքը և թե ինչու պետք է այնտեղ լինի՝ ծայրին՝ մի ոտքը դրսում, մյուս ոտքը՝ ներսում: Նա, այնուամենայնիվ, պետք է օտար լինի, որովհետև եթե դու լրիվ մտնում ես այդ մշակույթի մեջ, դու սկսում ես չտեսնել…

Ամերիկացի գործընկերներիցս մեկը, ով զբաղվում էր երազների ուսումնասիրությամբ, Մալինովսկու հանդեպ հարգանքը լրիվ կորցրեց, երբ իմացավ, որ վերջինս երազներ չի տեսել այն ժողովուրդների մասին, որոնց ուսումնասիրել է…

Տարիներ առաջ մեր գյուղերից մեկում հետազոտություն էինք անում, այցելեցինք մի ծեր մարդու: Գործընկերս, ով գիտեր այդ գյուղի բարբառը, բարբառով դիմեց ծերունուն, որը նրան բացարձակ ուշադրության չարժանացրեց: Ես չգիտեի այդ գյուղի բարբառը և խոսում էի գրական հայերենով, և ինձ նա ասաց շատ կարևոր մի բան, որը ընկերոջս չասաց, քանի որ իմ մեջ օտարի տեսավ, իսկ նա, ով գիտի իրենց բարբառը, պետք է որ դա էլ իմանա: Սա փոքր օրինակ էր այն մասին, որ ներսից գրեթե անհնար է տեսնել…

5.1. Malinowski

Բրոնիսլավ Մալինովսկին և տրոբրիանցիները

5.3. M.Griaule and Ogotemmeli

Մարսել Գրիյոլը և Օգոտեմելին

Գրականության ցանկ

1.George W. Stocking, Jr. (ed.). Observers Observed: Essays on Ethnographic Fieldwork (History of Anthropology, Vol. 1). The Univ. of Wisconsin Press, 1983.

2. Marcel Griaule.Conversations with Ogotemmêli: An Introduction to Dogon Religious Ideas. Oxford Univ. Press,
1965.

3. Edward W. Said. Orientalism. Vintage Books, 1979.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել