Կանադացի երգչուհի Սելին Դիոնի խնդրանքին՝ իրեն նոր ալբոմի համար տեքստեր և երաժշտություն ուղարկել, էնտուզիազմով են արձագանքել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օգոստոսից երգչուհին ստացել է մոտ 4000 երգ, որոնցից մեկը կընտրվի նրա ալբոմի համար:
Ընտրության առաջին փուլը կանցկացնի 5 անդամներից բաղկացած ժյուրին:
Հաջորդ փուլում 25 երգից մեկը կընտրվի, որն էլ կընդգրկվի ալբոմում: Ընտրությունը կանի հանրությունը՝ երգչուհու պաշտոնական կայքում բաց քվեարկության միջոցով:
Օգոստոսի վերջին Դիոնը խնդրել է իրեն յուրահատուկ հեղինակային երգեր ուղարկել՝ հատուկ նշելով, որ մրցույթը բաց է բոլորի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել