Բաղադրիչներ
- ձու - 2 հատ (դեղնուց)
- ձիթայուղ - 300-350գր
- մանանեխ - 1թ/գդ
- շաքարավազ - 1թ/գդ
- քացախ - 1ճ/գդ
- ջուր - 4ճ/գդ
- աղ - 1/2/ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Խորը ամանի մեջ խառնում ենք ձվի դեղնուցը, շաքարավազը, աղն ու մանանեխը: Ձեռքի հարիչով անընդհատ խառնելով՝ քիչ-քիչ ավելացնում ենք ձիթայուղն ու խառնում:

- Ապա խառնում ենք քացախը ջրի հետ և գդալ առ գդալ ավելացնում ենք մայոնեզին՝ անընդհատ խառնելով, մինչև ստացվի սպիտակ, խիտ, միատարր զնագված:

- Եվ ահա, մեր տնական մայոնեզը պատրաստ է:

Ի դեպ, եթե մայոնեզը ստացվել է շատ խիտ, կարելի է ավելացնել 1ճ/գդ ջուր և կրկին հարել։
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BF%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B8%D5%B6%D5%A5%D5%A6/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



