B12 վիտամինը կոբալտ պարունակող  է: Հաճախ այս վիտամինի անվան տակ հասկանում են ցիանոկոբալամինը, հատկապես այս ձևով է վիտամինը ներմուծվում մարդու օրգանիզմ:

Ցիանոկոբալամինը բազմաթիվ գործառույթներ է կատարում: Առաջին հերթին, այն խթանում է լեյկոցիտների ակտիվությունը՝ ամրացնելով իմունիտետը: Ցիանոկոբալամինը նաև արգելակում է լյարդի մեջ ավելորդ ճարպի կուտակումը՝ օրգանիզմը պաշտպանելով ճարպակալումից: Վիտամին B12-ը մասնակցում է սպիտակուցային, ճարպային և ածխաջրատային փոխանակություններին, դրա անբավարարության դեպքում անհնար է մյուս ակտիվ նյութերի աշխատանքը: Բջջակորիզներում ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) և դեզոքսիրիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) սինթեզումը, որոնք կրում են գենետիկական ամբողջ ինֆորմացիան, հնարավոր է միայն B12 վիտամինի և մյուս անհրաժեշտ նյութերի փոխազդեցութամբ:

B12 վիտամինն ակտիվորեն փոխազդում է ֆոլաթթվի, պանտոտենաթթվի և ասկորբինաթթվի հետ՝ ապահովելով առողջ նյութափոխանակություն և օրգանիզմը պահպանելով սթրեսի հետևանքներից: Ցիանոկոբալամինի առկայությամբ ակտիվորեն աշխատում են ռետինոլն ու երկաթը: Հարկ է նշել, որ B12 և B9 (ֆոլաթթու) վիտամինների փոխազդեցությունը յուրատեսակ հաջորդաբար դասավորված մեխանիզմ է՝ պայմանավորված երկու անխզելի վիտամինների աշխատանքով: Առանց ֆոլաթթվի անհնար է ցիանկոբալամինի աշխատանքը և հակառակը: Ուստի, դրանք միասին նպաստում են բազմաթիվ լուրջ հիվանդությունների կանխմանը, քանի որ խթանում են միմյանց ազդեցությունը:

B12 վիտամինն ակտիվացնում է արյունաստեղծման գործընթացը, հուզական վիճակը և գլխուղեղի աշխատանքը՝ թույլ չտալով դեպրեսիայի զարգացում, օգնում է հարմարվել օրվա ռեժիմին և ազատում անքնությունից: Ցիանոկոբալամինն անհրաժեշտ է ոսկրային հյուսվածքի կազմավորման համար, քանի որ նպաստում է ոսկրերի աճին: B12 վիտամինն ակտիվացնում է արյան մակարդումը, իջեցնում վտանգավոր խոլեստերինի մակարդակը, խթանում հյուսվածքների ընկալունակությանը ռեգեներացիայում և բարերար ազդեցություն է թողնում լյարդի և նյարդային համակարգի գործառույթների վրա:

Ցիանոկոբալամինի անբավարարությունը, առաջին հրթին, հանգեցնում է նյարդային շատ հիվանդությունների զարգացման: Այսպես, ցիանոկոբալամինի սուր անբավարարությունը շատ լուրջ հիվանդության` ցրված սկլերոզի պատճառ է դառնում, քանի որ նյարդային բջիջները պաշտպանող միելինի շերտն սկսում է աստիճանաբար քայքայվել: Այս գործընթացի արդյունքում կաթված է դրսևորվում, և կյանքի ժամկետն օր օրի կրճատվում է:

B12 վիտամինի անբավարարության պատկերի վրա գլխապտույտ և գլխացավեր են առաջանում, գրգռվածություն, քնկոտություն, ճնշվածություն, վերջույթների թմրություն, հալյուցինացիա, իմունադեֆիցիտ, տեսողության և հիշողության խանգարումներ են դրսևորվում: Ցիանոկոբալամինի անբավարարությունն ստամոքս-աղիքային համակարգի աշխատանքի խանգարում է հրահրում՝ չթողնելով սննդին նորմալ յուրացվել:

Ցիանոկոբալամինի հիպերվիտամինոզ հնարավոր է միայն համանման սինթետիկ B12 վիտամինի օգտագործման դեպքում: Այն դրևսորվում է եղնջատենդի, սրտային անբավարարության, տրոմբոզների և թոքերի այտուցների ձևով: Այս տհաճ ախտանիշներից խուսափելու համար ցանկալի է գերչափաքանակ թույլ չտալ:

Մեծ քանակությամբ B12 վիտամին պարունակվում է հորթի և տավարի լյարդի, ոստրեների, ձկնեղենի, ձվի դեղնուցի մեջ: Այն ավելի քիչ է խոզի, տավարի մսի, թռնամսի, այլ ծովամթերքի և պանրի մեջ: Աննշան քանակությամբ ցիանոկոբալամին է պարունակվում ծովակաղամբի, սոյայի, կանաչ բանջարեղենի և կաթի մեջ:

Այն բուսակերների համար, ովքեր ոչ միայն միս, այլև կենդանական ծագման այլ մթերք չեն օգտագործում, ցիանոկոբալամինի հիպովիտամինոզի զարգացման վտանգն առավել բարձր է: Դրա համար նրանց լրացուցիչ անհրաժեշտ է ընդունել B12 վիտամին պարունակող վիտամինային համալիրներ:

Վիտամին B12 լավ յուրացման համար անհրաժեշտ է ուտել թարմ կաթնաշոռ, քանի որ դրանում պարունակվող կալցիումն օգնում է այս վիտամինի նորմալ յուրացմանը:

Մեծահասակ մարդու օրգանիզմի համար պահանջվում է ցիանոկոբալամինի օրական շատ քիչ չափաքանակ, ընդամենը` 3-5 մկգ, իսկ երեխաների համար` 1,5-2 մկգ: Հղի կանանց և կերակրող մայրերին, պայմանավորված վիճակով, հարկ է այս վիտամինի 4-6 մկգ-ից ոչ պակաս չափաքանակ: Բուսակերներին, տարեց մարդկանց, ծխողներին և ալկոհոլը չարաշահողներին անհրաժեշտ է ընդունել վիտամին B12-ի պարունակությամբ վիտամինային համալիրներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել