Դերենիկ Կարապետի Դեմիրճյան (Դեմիրճօղլյան) (1877 փետրվարի 18, Ախալքալաք) - 1956 դեկտեմբերի 6, Երևան)
Դերենիկ Դեմիրճյանը (իսկական ազգանունը՝ Դեմիրճօղլյան) սովորել է նախ` ծննդավայրում, ապա՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1898 թ.-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1905–09թթ.-ին սովորել է Ժնևի համալսարանում, հաճախել է նաև ջութակի դասերի: 1925թ.-ին տեղափոխվել է Երևան:
Դեմիրճյանը գրական գործունեությունն սկսել է իբրև բանաստեղծ. 1899թ.-ին լույս է ընծայել «Բանաստեղծություններ» ժողովածուի 2 հատորը, այնուհետև՝ բանաստեղծությունների և քառյակների «Գարուն» ժողովածուն, պոեմներ («Լենկ-Թեմուր», «Սրբի աղջիկը») և այլն:
Դեմիրճյանը գրել է նաև թատերգություններ, պատմվածքներ ու վիպակներ: «Վասակ», «Դատաստան», «Հովնան Մեծատուն» դրամաներում դատապարտել է անձնական շահը համազգայինից գերադասող անհատներին, պատկերել նրանց բարոյական կործանումը: Հայ արձակի լավագույն էջերից են «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս», «Խանութպան», «Սեփականություն» պատմվածքները, որտեղ պատկերել է ընչաքաղցությունը, եսասիրությունը: Այս պատմվածքների հերոսները մանրախնդիր ու ճղճիմ են՝ հետամուտ իրենց շահին: «Ավելորդը» պատմվածքի հերոսը՝ Հաճի աղան, թուրքերի անակնկալ հարձակումից խուճապահար, լքում է անդամալույծ քրոջը՝ ավելորդ համարելով նրան: Հետո, մինչև մահ, նրան տանջում են մեղավորության զգացումն ու խիղճը:
Դեմիրճյանը հոգեբանական խոր վերլուծությունների միջոցով թափանցել է հերոսների ներաշխարհը և նշել մարդկայինի ու անմարդկայինի սահմանագիծը:
Առանձնակի նշանակություն ունի «Ջութակ և սրինգ» պատմվածքը, որտեղ բացահայտվել են գրողի գեղագիտական ըմբռնումները, և նա հանգել է այն եզրակացության, որ իսկական արվեստը ծնվում է տառապանքից, վշտից, հուսահատությունից:
«Անցյալի ուրուներ» խորագրով պատմվածքներին հաջորդել են նույն ժանրի նոր գործեր ու վիպակներ՝ «Մերկե», «Երեքը», «Ցաված սեր», «Նիգյար», «Ռաշիդը» և այլն:
1920–30-ական թվականներին Դեմիրճյանը մեծ համբավ է ձեռք բերել «Քաջ Նազար» կատակերգությամբ, որի հենքը ժողովրդական հեքիաթն է: Նա ստեղծել է Քաջ Նազարի՝ անարժան հաջողակի լավագույն երգիծական կերպարը. ցույց է տվել, որ Նազարը ոչ միայն ծիծաղելի, այլև չափազանց վտանգավոր մարդ է՝ իր իշխելու տենչով ու աշխարհակալական նկրտումներով:
Հայ ժողովրդի պատմության հերոսական ու ողբերգական մի դրվագ է ներկայացված «Երկիր հայրենի» պիեսում, որտեղ շեշտել է զինված պայքարի գաղափարը:
Դեմիրճյանի ստեղծագործության մեջ հատկապես կարևորվում է «Վարդանանք» պատմավեպը, որտեղ գրողը, պատմական իրադարձությունները գեղարվեստորեն իմաստավորելով, հասել է խոհափիլիսոփայական ընդհանրացումների: Պատմավեպի գեղարվեստական արժեքը պայմանավորված է լեզվի և ոճի առանձնահատկություններով: «Վարդանանքի» թեման V դարի ազգային-ազատագրական պատերազմն է, հայրենիքի ազատության համար մղված պայքարը: Դեմիրճյանը պատկերել է հայրենիքի պաշտպանության վճռական պահին ձևավորված 2 հակադիր ուղղությունների՝Վարդան Մամիկոնյանի ու Վարդանանց և Վասակ Սյունու ու Վասակյանց պայքարը: Վարդան Մամիկոնյանը և իր զինակիցները կենաց ու մահու պայքարի էին ելել հանուն հայ ժողովրդի ու հայրենիքի փրկության, իսկ Վասակ Սյունին և իր համախոհները հակադրվում էին իրենց քաղաքականությամբ, որը և նրանց հասցնում է կործանման:
Դեմիրճյանը գրել է նաև ֆելիետոններ, «Մեսրոպ Մաշտոց» անավարտ վեպը: Նա ստեղծագործել է նաև մանուկների համար («Պույ-պույ մուկիկը»), թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Գոգոլի, Անտոն Չեխովի ստեղծագործություններից:
Դեմիրճյանի անունով կոչվել են փողոցներ և դպրոցներ Երևանում, ՀՀ այլ քաղաքներում և Ախալքալաքում: Երևանում գործում է նրա տուն-թանգարանը: 1980 թ-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Դեմիրճյանի անվան ամենամյա գրական մրցանակ:

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=305737826194738&set=a.261145507320637.42840.260698287365359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել