Elq.am-ը գրում է.
Մեծ վեցնյակի հետ բանակցությունների հաջող ընթացքը՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը կարծես երկրորդ շնչառությունն է հաղորդել: Սովորաբար իրանցիներին բնորոշ գիծը՝ հարևանների հետ հարաբերությունները կառուցել զգուշավորության և փորձարկված վստահության վրա, տեղը զիջել է եռանդուն նախաձեռնողական և պրակտիկ քայլերի իրականացմանը: Իրանցիները փորձելու են նորանոր դիրքեր ձեռք բերել տարածաշրջանում, որը բաց էին թողել վերջին տարիներին` բազմաթիվ օբյեկտիվ պատճառներից ելնելով: Իրանը փորձում է ընդարձակվել բոլոր հնարավոր ուղղություններով, այդ թվում նաև հայկական ուղղությամբ: Հայկական ուղղությունը, ըստ էության, կարևորագույն ուղղություն է Իրանի համար, ավելի կարևոր, քան մենք ենք ենթադրում: Այն պակաս կարևոր չէ Իրանի համար, որքան ադրբեջանական, իրաքյան կամ ասենք կենտրոնաասիական ու աֆղանական ուղղությունները: Հայաստանը Իրանի համար պարզապես շուկա չէ, այլ նաև կայուն և վստահելի հարևան, որը խնդիրներ չստեղծեց Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին տարիներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



