Panorama.am-ը գրում է.
Հայաստանում կան ցմահ դատապարտյալներ, ովքեր հատել են 20 տարվա շեմը և որևէ անգամ սահմանված կարգը չեն խախտել, չարամիտ խախտողներ չեն, բայց նրանց նկատմամբ գործող օրենքը չի աշխատում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի փորձագետ Հայկ Թադևոսյանը:
«Հայաստանի օրենսդրությամբ այնպես է, որ եթե դատապարտյալը չարամիտ խախտող չէ և 20 տարի գտնվում է անզատության մեջ, ապա վաղակետ ազատ արձակման հանձնաժողովը նրա գործը կարող է ուսումնասիրել, քննել և գոնե ռեժիմի փոփոխություն իրականացնել», -ասաց Թադևոսյանը` նկատելով, որ ցանկալի կլիներ, որ այդ 20 տարվա շեմը նվազեցվեր և ցմահ դատապարտյալները ավելի շուտ դիմեին հանձնաժողովին ռեժիմի փոփոխության հարցով:
Թադևոսյանի խոսքով, ոչ մի երկրում իդեալական դատական համակարգ գոյություն չունի, և սխալներ, բնականաբար լինում են:
«Իսկ Հայաստանում, եթե ուսումնասիրում ենք առկա իրավիճակը, ստացվում է, որ դատական համակարգը իդեալական է գործում, որովհետև այսքան ժամանակ որևէ գործ նոր երևան եկած հանգամանքով չի վերաբացվել, չի ուսումնասիրվել»,-նկատեց բանախոսը:
Հարցին, թե այդուհանդերձ, ինչու չեն վերանայվում ցմահ դատապարտյալների քրեական գործերը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանըպատասխանեց, որ գործերի վերանայումը նշանակում է սխալների, կեղծիքի բացահայտում, իսկ նման պատասխանատվություն համակարգը իր վրա չի վերցնի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



