Armtimes.com-ը գրում է.
Այսօր Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրենի փոփոխություն է եղել: Եվգենի Բիբինն այլեւ ՀԷՑ-ի տնօրենը չի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալիա Սարջանյանը:
«ՀԷՑ-ի տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը: Մեր համակարգում երկար տարիների փորձ ունի ու հենց մեր ընկերությունում էլ է աշխատել: Եվգենի Բիբինը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ում շարունակելու է իր աշխատանքը»,- ասաց Նատալիա Սարաջյանը:
Նշենք, որ այսօր «Տաշիր» ընկերությությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀԷՑ-ում սպասվող փոփոխություններին: Կարապետյանն իր հայտարարությունում նշել էր, որ ՀԷՑ-ի կառավարումը կլինի պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝ հիմնված կորպորատիվ պատասխանատվության կարևորագույն բաղկացուցչի վրա:



