Մասնագետները ներկայացրել են այն սննդամեթերքների ցուցակը, որոնք անհրաժեշտ է ուտել սթրեսի ժամանակ` բարեկազմ և հանգիստ մնալու համար, հայտնում է healthyliving.com.ua-ն:
1. Ամեն օր պետք է ընկույզ ուտել: Մի բուռ ընկույզը կհանգստացնի և կվերացնի շատ ուտելու ձեր պահանջը:
2. Սև դառը շոկոլադը ամենաօգտակար քաղցրավենիքն է, այդ պատճառով այն կարելի է ուտել նաև սթրեսի ժամանակ:
3. Բոլոր հատապտուղները բնական հակաօքսիդիչներ են և օգնում են նյարդային համակարգին հաղթահարելու սթրեսները:
4. Ձկան ճարպոտ տեսակները պարունակում են վիտամիններ և օգտակար նյութեր, որոնք նվազեցնում են օրգանիզմի վրա սթրեսի ազդեցությունը:
5. Կաղամբի բոլոր տեսակները արդյունավետ են սթրեսի դեպքում: Նյարդայնացած ժամանակ հարկավոր է ուտել թարմ կաղամբով աղցաններ: Կաղամբը պարունակում է նյութեր, որոնք լյարդը և մյուս օրգանները մաքրում են սթրեսի հորմոնների ազդեցության հետևանքով առաջացրած վնասակար նյութերից:



