Հայտնի է, որ հանելուկները զարգացնում են տրամաբանությունն ու միտքը: Փորձեք լուծել այս հանելուկները:
* Պատասխանները՝ ներքևում: Նախապես չնայեք պատասխանները: Այդպես հետաքրքիր չէ:
1. Գետին են մոտենում երկու մարդ: Ափին նավակ է, որը կարող է տեղափոխել միայն մեկ մարդու: Երկու մարդն էլ տեղափոխվեցին հակառակ ափ: Ինչպե՞ս:
2. Որտե՞ղ է հանդիպում այսպիսի բան, երբ ձին թռչում է ձիու վրայով:
3. Շերլոկ Հոլմսն անցում էր փողոցով և հանկարծ նկատում է գետնին ընկած, մահացած կնոջ: Նա մոտենում է, բացում է կնոջ պայուսակը և հանում հեռախոսը: Հեռախոսագրքում գտնելով կնոջ ամուսնու համարը՝ զանգահարում է նրան և ասում.
– Շտապ եկեք այստեղ, Ձեր կինը մահացել է:
Եվ որոշ ժամանակ անց ամուսինը գալիս է: Նա նայում է կնոջը և ասում.
– Ա՜խ, սիրելիս, ի՞նչ է քեզ հետ պատահել:
Հետո գալիս է ոստիկանությունը: Շերլոկը մատով ցույց է տալիս կնոջ ամուսնուն և ասում.
– Ձերբակալեք այս մարդուն: Նա է սպանել այս կնոջը:
Ինչո՞ւ Շերլոկն այդպես մտածեց:
4. Սեղանին դրված է բանկա: Այն կանգնած է այնպես, որ նրա մի կեսը գտնվում է օդում, մյուս կեսը՝ սեղանին: Ի՞նչ է գտնվում բանկայի մեջ, եթե 30 րոպեից բանկան ընկնելու է: Եվ ինչո՞ւ:
5. Մի մարդ ծով է դուրս գալիս և ընկնում մրրիկի մեջ: Մրրիկը նրան նետում է մի կղզի, որտեղ չկային տղամարդիկ, բնակվում էին միայն կանայք: Առավոտյան նա արթնանում է ամբողջովին կապկպված և իմանում, որ ինչ-որ ծիսական արարողություն է ընթանում, և բնիկները պատրաստվում են նրան սպանել: Եվ խնդրում է նա վերջին խոսք: Այն բանից հետո, երբ նա ասում է իր վերջին խոսքը՝ աղջիկները նրա համար նավակ են պատրաստում, կերակուր և ջուր են տալիս և ճանապարհում տուն: Ի՞նչ ասաց նա:
6. Մի գնացքը գնում է Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ 10 րոպե ուշացումով, իսկ մյուսը՝ Սանկտ Պետերբուրգից Մոսկվա 20 րոպե ուշացումով: Երբ գնացքները հանդիպեն, դրանցից ո՞րն ավելի մոտ կգտնվի Մոսկվային:









