Yn.am-ը գրում է.
Հայ-իրանական հարաբերությունները սկսել են թափ հավաքել, ինչը պայմանվորված է ոչ միայն Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորմամբ, այլ նաև երկու կողմերի՝ կապերը խորացնելու ցանկությամբ: Իրանը հաշվի է առնում, որ Իրան-վեցնյակ համաձայնության կայացման ֆոնին ստեղծվել է տարբեր ոլորտներում Իրանի և Հայաստանի միջև համագործակցության խորացման լայն դաշտ:
Իրանը և Հայաստանը հատկապես կարևորում են փոխադարձ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման տեմպերը: Այս տեսանկյունից լուրջ արդյունքներ է խոստանում տեղի ունեցած հայ-իրանական գործարար համաժղովը, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանն ու ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Է. Ջահանգիրին: Համաժողովի ընթացքում, որին մասնակցել են 300-ից ավելի գործարար Հայաստանից և Իրանից, երկու կողմերը ներկայացրել են հարաբերությունների զարգացման հեռանկարին առնչվող հարցեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ