Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների եւ ազդեցիկ մարդանց կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանի կնոջը ՝ Գոհար Սարգսյանին։
Գոհար Սարգսյանը Տիգրան Սարգսյանի պարգեւել է դուստր եւ երկու որդի։

Տիգրան Սարգսյանը ու Գոհար Սարգսյանը ծանոթացել են Լենինգրադում, որտեղ Տիգրանը սովորում էր Ն. Ա. Վոզնեսենսկիի անվան ֆինանսատնտեսական ինստիտուտում, իսկ կինը` Գոհարը` Պետական համալսարանում: Տիգրան Սարգսյանը, այնտեղ սովորելով յոթ տարի, սկզբում ավարտել է ինստիտուտը, այնուհետեւ` ասպիրանտուրան: Իսկ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո՝ 1987-ին վերադարձել Երեւան եւ միացել կնոջը (ով վերադարձել էր 1985-ին) եւ ծնողներին:
Տիգրան Սարգսյանի դուստրը ծնվել է 1985թ. Երեւանում: Հետագայում երկար տարիներ բնակվել է Իսպանիայում, որտեղ նրա կինը ռուսաց լեզու էր դասավանդում իսպանական առաջատար համալսարաններից մեկում: Կնոջ աշխատանքային պայմանագրի ավարտից հետո նրանք վերադարձել են Երեւան: Նրա որդիները` Աբգարն ու Մարկոսը ծնվել են Իսպանիայում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ







