ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը հոկտեմբերի 15-ը պաշտոնապես հայտարարել է Ձեռքերը լվանալու համաշխարհային օր, որն առաջին անգամ նշվել է 2008թ. ՄԱԿ ԳԱ-ի կողմից Սանիտարության տարի հռչակման շրջանակներում: Այս մասին հայտնում է calend.ru-ն:
ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները նշում են, որ չլվացված ձեռքերի խնդիրը աղետալի հետևանքներ ունի, եթե այն դիտարկենք համաշխարհային մասշտաբով:
Չլվացված ձեռքերի միջոցով մարդու օրգանիզմ են թափանցում այնպիսի սարսափելի հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսիք են խոլերան, վիրուսային պնևմոնիան, հեպատիտը, գրիպը, սուր շնչառական վիրուսային ինֆեկցիան: «Կեղտոտ ձեռքերը» մանկական մահացության բարձր մակարդակի գլխավոր պատճառներից են Ասիայում և Աֆրիկայում:
Շատ երկրներում Ձեռքերը լվանալու օրը ԶԼՄ-ների միջոցով տրվում է համազգային հիգիենիկ արշավների մեկնարկ, դպրոցականներին տեղեկատվական գրքույկներ նե բաժանում:



