«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը լքել է նախաձեռնության շարքերն ուսման պատճառով:
Ինչպես հիշում ենք «Էլեկտրիկ-Երևանի» ամենաթեժ պահերին Սանասարյան Դավիթը գտնվելով արտասահմանում , հավանաբար ուսման նպատակով, մեծ տարածության վրա ակտիվ վիրտուալ պայքար էր մղում՝ փորձելով ինչ որ ցուցումներ տալ Բաղրամյանում հավաքվածներին:
Դե ինչպես կլիներ այդ եռուզեռի ժամանակ, փիառվելու առաջամարտիկը պահը բաց թողներ: Բայց ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Դավիթի ժամանելուն պես պայքարը մտավ ճգնաժամային փուլ:
Ինչ արեց Ժառանգության 8 անդամներից մեկը՝ Դավիթը: Կուսակցության խոսնակը նոր նախաձեռնություն ստեղծեց, հավքավեցին 14 հոգով, գոռացին, քայլեցին, կոչեր արեցին, համաժողովրրդական ահասարսուռ հեղափոխությունների տեսլականներ մշակեցին և իհարկե ամենակարևորը՝ հասկացան, որ իշխանափոխություն կարող են իրականացնել նաև արտահերթ ընտրությունների միջոցով:
Ոչ միայն ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում վերոնշյալ հիպերցնցումները տեղի չունեցան, այլ նաև Դավիթը լքեց ինքն իր ստեղծած կառույցը: Այն որ Դավիթենք Ռուբեն Հակոբյանի՝ Ժառանգությունը լքելու մասին լուրն իմանում են ֆեյսբուքից, մի տեղ հասկանալի էր, բայց որ համաժողովրդական կոչերից հետո հիշես, որ դեռ պետք է ուսում ու կրթություն ստանաս, դա ոչ այլ ինչ է քան քաղաքական խեղկատակություն:
Դավիթը լուրջ հավակնություններ ունի գրավելու Րաֆֆի Հովհաննիսյանի «աթոռը» և դա դեռ Սանասարյանի 3 օրյա հացադուլներից էր երևում: Այս քայլով Դավիթը մի քայլ մոտեցավ իր դարակազմիկ երազանքներին: Դե Րաֆֆին ասուլիս է հրավիրում չի ժամանում, Դավիթն էլ նախաձեռնություն է ստեղծում ու դուրս գալիս այդտեղից: