Եգիպտոս այցելության ժամանակ նվերի կարգավիճակով Պուտինն իր եգիպտացի կոլեգա Աբդուլ–Ֆատտախ Աս–Սիսիին Կալաշնիկովի ինքնաձիգ նվիրեց։ Այդպիսի նվերը երկու երկրների միջև ռազմական համագործակցության ակնարկ էր և հետո միայն նախկին զինվորականի համար ճիշտ ընտրված նվեր։
Առաջարկում եմ տեսնել, թե էլ ինչ նվերներ է Վլադիմիր Պուտինը նվիրել իր արտասահմանյան գործընկերներին, քաղաքական գործիչներին և այլ հայտնի մարդկանց։
Կալաշնիկովի ինքնաձիգ` Եգիպտոսի նախագահի համար
Միր անունով սիբիրյան կատու` ճապոնական Ակիտա նահանգի նահանգապետին։ Ավելի վաղ անձամբ նահանգապետը Պուտինին շան ձագ էր նվիրել` ի նշան 2011թ.–ի ջրհեղեղի հետևանքների վերացման գործում Ռուսաստանի ավանդի։
Այս տարվա հունվարին՝ Մոսկվա կատարած այցելության ընթացքում, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Պուտինից նվեր ստացավ լատինաամերիկյան երկրների ազատարար Սիմեոն Բոլիվարի սրի կրկնօրինակը։
2014թ.–ի նոյեմբերին Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին Պուտինը ռուսական արտադրության YotaPhon 2 նվիրեց։
ՌԴԿԿ խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովի 70–ամյակի կապակցությամբ Պուտինը նրան Չապաևի արձանիկը նվիրեց։
2013թ.–ի հունիսին Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա ՄԵրկելին լիտոգրաֆիա նվիրեց` նվիրված 1894թ.–ին ռուս–գերմանական առևտրային պայմանագրին։