Ցավալի է, որ դինամիկ զարգացող մեր այս դարաշրջանում 90-ականներին հարող պրովոկատորներ են մնացել, որոնք ակտիվանում են ընտրություններից մի քանի ամիս առաջ: Կարծում եմ, որ հասուն մարդու մոտ նմանների անասունությունները գրոշի արժեք էլ չպետք է ունենան, քանզի դժվար չէ ինչ-որ քաղաքական կառույցի նշանով կամ քաղաքական գործչի նկարով էջ բացել և հանրօգուտ աշխատանքի փոխարեն այդ կերպ ինքնարտահայտվել, դժվար չէ միայն մոնիտորի և միայն ստեղնաշարի շնորհիվ հերոս, ազգի «ցավի» մասին մտածող ձևանալը, դժվար չէ կեղծ էջ սարքել և աջ ու ձախ անպատիժ հայհոյել, վիրավորել: Մի կարծեք, որ ձեր սիրուն աչքերի կամ կեղծ արդարամտության համար է, որ չեք պատժվում: Հումորով և կարեկցանքով է կարելի մոտենալ նման անհաջող պրովոկացիաներին: Սակայն «ձեռնաշարժությամբ» զբաղվելու փոխարեն լավ է ժամանակը մի լուրջ գործի վրա ծախսել, որպեսզի ընտրություններից հետո ցավերն ու ստացած բարդույթները շատ խորը չլինեն. աբորտ անելու կարիք չլինի: Եվ հեչ կապ չունի, թե դու որ թևից ես, որ քաղաքական ուժն է քեզ հոգեհարազատ և ում ձեռքից ես հաց լափում... /©Հովազ/
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/A.Unusyan/posts/409990622403634?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել