Inchuzem.am-ը գրում է.
«Կոկոլոգիա» էկզոտիկ բառը եկել է մեզ մոտ Ճապոնիայից։ Դա գիտություն է, որը զբաղվում է «Կոկորոյի» (հոգի, բանականություն) ուսումնասիրություններով և իրենից ներկայացնում է հոգեբանության ամենատարածված բաժիններից մեկը։ Այս գիտությունը օգնում է մարդկանց շփման մեջ նոր հնարավորություններ գտնել, զարգացնել հարաբերությունները այլ մարդկանց հետ։
Կոկոլոգիան օգնում է հետազոտել մարդկային ուղեղի ամբողջ խորությունը և հաճույք ստանալ դրանից։
Ձեզ անհրաժեշտ է ուղղակի գրիչ, թուղթ և մի քիչ երևակայություն։ Տրամաբանությամբ մի շարժվեք, ուղղակի ինքներդ Ձեզ հետ անկեղծ եղեք։
1. Պատկերացրեք, որ քաղաքում հայտնվել է սարսափելի հրեշ։ Այն ոռնում է և տներ է կուլ տալիս։ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է նա այդքան բարկացած։
1. Նա քաղցած է և ցանկանում է ուտել։
2. Նա փնտրում է իր կորած սիրուն։
3. Ուղղակի տհաճ հրեշ է տհաճ բնավորությամբ։
4. Նրան բարկացնում է հուսահատությունը և սարսափելի աշխարհը։
2. Դուք մտել եք պատկերասրահ և հանգիստ ուսումնասիրում եք նկարները։ Նկարներից մեկը Ձեզ ամենաշատն է հետաքրքրել և Դուք երկար ժամանակ ուսումնասիրում էիք այն։ Ի՞նչ է պատկերված։
1. Ինքնանկար
2. Ծաղրանկար
3. Աբստրակտ նկար
4. Բնանկար
3. Պատկերացրեք, որ Դուք կախարդական ռետին ունեք որով կարելի է ջնջել իրականությունից ում ուզեք։ Ու՞մ կջնջեիք։
1. Ինքներդ Ձեզ
2. Նրան, ում սիրում եք
3. Երրորդ անձի
4. Դուք նորից պատկերասրահում եք և նայում եք նույն նկարին։ Այդ պահին ինչ-որ մեկը Ձեզ ինչ-որ բան է ասում։ Ընտրեք այն արտահայտությունը, որը ավելի շատ Ձեզ դուր կգա։
1. Հրաշալի նկար է, այնպես չէ՞
2. Ձեզ դու՞ր է գալիս այս նկարը։
3. Ներողություն, կասե՞ք ժամը քանիսն է։
4. Գիտեք, ես եմ այստեղ պատկերված։
5. Դուք հինգ աստղանի հյուրանոցում եք։ Ձեր համարում հրաշալի տեսարանով պատուհան կա, որը նայում է ուղիղ ծովին։ Դուք պարկեցիք հանգստանալու, քնեցիք երկու ժամ։ Արթնացաք և ի՞նչ տեսաք պատուհանից այն կողմ։
1. Կեսօրի արևը լուսավորում է ծովը։
2. Մուգ ծովի ջրում արտացոլվում են աստղերը։
3. Սառը ծովի ալիքները հազիվ են երևում մառախուղի մեջ։
4. Այնտեղ, որտեղ ծովը և երկիրը միախառնվում են, արևը մայր է մտնում։
Պատասխանների նշանակություն.
Առաջին հարցը բացահայտում է Ձեր մռայլ կողմը և հուշում է Ձեր լարվածության աղբյուրը։
1. Դուք Ձեզ ինչ-որ բանից զրկում եք և տառապում
2. Դուք տառապում եք սիրուց։
3. Դժգոհ եք այն բանից, թե ինչպես են մարդիկ Ձեզ ընդունում։
4. Դուք հիաստափված եք մարդկանցից։
Երկրորդ հարցի պատասխանը ցույց է տալիս, ինչն է Ձեզ մեջ գրավում մարդկանց
1. Ձեր ինքնավստահությունը
2. Հումորի զգացումը
3. Ոչ ստանդարտ աշխարհահայացքը
4. Փափկությունը և լավ պահելաձևը
Երրորդ հարցը իրականում այն բանի մասին է, թե ինչպե՞ս եք լուծում Ձեր անձնական կյանքի հետ կապված խնդիրները
1. Դուք փորձում եք բարդություններից փախչել
2. Հավատում եք, որը սերը հրաշալի զգացմունք է, ինչ էլ, որ Ձեզ բերի։
3. Դուք ակտիվորեն պայքարում եք առաջացած խնդիրների հետ և ուշադրություն չեք դարձնում մանրուքներին։
Չորրորդ դրվագը ցույց է տալիս, թե ինչպես եք Դուք Ձեզ պահում, երբ ինչ-որ մեկին առաջին անգամ եք տեսնում
1. Դուք ընկերասեր եք և հաճույքով ծանոթանում եք նոր մարդկանց հետ
2. Դուք մարդկանց հետ զգուշությամբ եք ծանոթանում
3. Անկախ եք և չեք տեսնում ինչ-որ մեկի հետ ծանոթանալու անհրաժեշտություն։
4. Ձեզ դուր է գալիս տպավորություն թողնել մարդկանց վրա, այսպիսով Դուք փորձում եք Ձեզ ցույց տալ լավագույն կողմից։
Վերջին հարցի պատասխանը կբացահայտի, թե իրականում ի՞նչ եք սպասում սիրուց
1. Սիրո մեջ Ձեզ պետք է էներգիա, էմոցիաների ժայթքում
2. Ձեզ համար կարևորը անկեղծությունն է և պարզությունը հարաբերությունների մեջ
3. Դուք ցանկանում եք, որպեսզի սիրելին միաժամանակ նաև դառնա Ձեր լավագույն ընկերը
4. Դուք իդեալի, ռոմանտիկ և կատարյալ սիրո փնտրտուքների մեջ եք