Գոյություն ունի 5 հիմնական մերսումային շարժում.

1.շոյում
2.շփում
3.տրորում
4.թակում
5.վիբրացիա

Առավել բարձր արդյունքներ ստանալու համար դրանք զուգակցվում են:
Շոյում - արագացնում է արյան և ավշի շարժը, լավացնում է արյան  շրջանառությունը, բաց է անում ճարպագեղձերի և քրտնագեղձերի անցքերը, ազատվում դրանցում կուտակված գեղձազատուկից:
Սովորաբար բորոլ մերսումները սկսվում և ավարտվում են շոյանքով:
Շփում - իրականացվում է մաշկի շրջանաձև շարժումներով, որի շնորհիվ լավանում է արյան շրջանառությունը ինֆիլտրացիոն տեղամասում և ինֆիլտրատները ներծծվում են:
Տրորում - մեկ կամ երկու ձեռքի մատների ծայրերով, սահուն շարժումներով միաժամանակ կատարվում է մաշկի ճնշող և տրորող շարժումներ տվյալ տեղամասում: Սա ուժեղացնում է արյան շրջանառությունը մերսվող շրջանի խորը հյուսվածքներում:
Թակում - կազմված է մատերի ծայրով մաշկին խփվող բազմաթիվ հատվածներից, սակայն պետք է կատարել ձեռքի թուլացած հոդերի դեպքում: Պետք է թակել հաջորդաբար, այլ ոչ թե միանգամից բոլորով: 
Լավացնում է արյան շրջանառությունը և ռեֆլեկտոր կերպով  ազդում նյարդային համակարգի վրա:
Վիբրացիա - մատների ծայրերով կամ ափերով կատարվող հավասարաչափ արագ շարժումներ  են, որոնք փոխանցվում են ենթակա մկաններին` թեթև ցնցումների և տատանումների ձևով:
Թույլ նուրբ շարժումները հանգստացնում են նյարդային համակարգը, իսկ ուժեղները` գրգռում:

Մերսման ֆիզիոլոգիական ազդեցությունը, մերսման տեսակները: Ցուցումները և հակացուցումները

Մերսումը տարբեր ուժի և շարժման ուղղության միագումարն է, որը մաշկի ենթակա մկանների, անոթների և նյարդերի վրա թողնում է բարերար ազդեցություն: Մերսումը լայնացնում է արյունատար անոթները, ուժեղացնում է արյունալցումը  դեպի հյուսվածքներ և մաշկ՝ լավացնելով նյութափոխանակությունը և մաշկի ֆունկցիան: Բացի այս ամենից՝ մերսման շնորհիվ մաշկի մակերեսը մաքրվում է մեռած վերնամաշկից, փոշուց, ճարպային և քրտնային գեղձազատուկից: Կոսմետոլոգիայում մերսումը միշտ զուգակցվում է բուժական մյուս մեթոդների` պարաֆինային դիմակների, զանազան այլ դիմակների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել