Սա էլ արդեն հայկական լրատվամիջոցները չեն, որպեսզի ասեն, որ պարզապես իներցիայով Նեմեցի դեմ նոր արշավ են սկսել՝ հիմնվելով անհիմն կասկածների ու ենթադրությունների վրա։ Երեկ սկզբում սերբական telegraf.rs կայքն է տարածում տեղեկություն, որ Հայաստան-Ալբանիա խաղը վաճառվել է 2 միլիոն եվրոյով, հետո լուրը վերահրապարակում է իր մոտ ալբանական մի կայք՝ opozita.com։
Սա անասելի լրջացնում է իրավիճակն ու շատ հեռուն գնացող հետևանքներ կարող է ունենալ։ Ամենայն հավանականությամբ, ՈւԵՖԱ-ն կսկսի խաղի հետաքննություն, ու եթե հանկարծ կարողանան հաստատել նման կոռուպցիոն գործարքի գոյությունը, ապա Հայաստանի ազգային հավաքականը խոշոր տուգանք պարտավոր կլինի լուծել ու առնվազն մի քանի խաղով կորակազրկվի։
Գուցե տարօրինակ հնչի, բայց սա, թերևս, մեր ֆուտբոլը փրկելու միակ հնարավորությունը կլինի։ Այո-այո, մեր հավաքականը պետք է որակազրկվի մի քանի խաղով ու խոշոր տուգանքների ենթարկվի, որպեսզի էլ հնարավոր չլինի Նեմեցի համար մնալ ՀՖՖ նախագահի պաշտոնում, և նա հարկադրված լինի հեռանալ։ Իհարկե, այս խայտառակությունը դեռ երկար կհետևի մեր ազգային հավաքականին, բայց ամեն ինչ ավելի լավ է, քան նման ֆեդերացիայի նախագահ ունենալը, ով հավաքականին վերաբերվում է ասես իր մասնավոր սեփականություն ու արդեն ազատորեն տնօրինում է այն, ասես կավատը՝ մարմնավաճառին:
Նյութի աղբյուր՝ http://chusumnasirvacashxarh.blogspot.am/2015/10/2.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել