Շատ արդիական պատմություն ա, եթե հաշվի առնենք աբորտների մեեեծ թվերը Հայաստանում... Լսել եմ, որ անցած տարի մոտ 3000 աղջիկ երեխա մենակ աբորտի միջոցով ա ՍՊԱՆՎԵԼ...
Մի անգամ համայնքի քահանային է մոտենում ամուսնացած մի զույգ.
- Տե´ր հայր, - ասում է կինը, - գիտե՞ք մենք երեխա ենք սպասում:
- Օ՜, - ուրախանում է քահանան, - Աստված թող օրհնի ձեզ, զավակնե՛րս, ի՜նչ լավ լուր ասացիք...
- Գիտեք, որ մենք արդեն չորս երեխա ունենք,- խոսքը կտրում է ամուսինը,- եթե հինգերորդն էլ ծնվի... Ապրելը ծայրահեղորեն կդժվարանա:
- Ե՞վ,- մռայլվում է քահանան,- ի՞նչ ելք եք տեսնում:
- Տե´ր հայր, տվե´ք Ձեր օրհնությունը, խնդրում ենք, որպեսզի արհեստականորեն ընդհատենք հղիությունը...
Քահանան մտահոգվում է.
- Լա´վ, հասկանում եմ, որ յոթ հոգանոց ընտանիք պահելը շատ դժվար է. տալիս եմ իմ օրհնությունը, որպեսզի սպանեք ձեր երեխային, միայն թե... Ավելի լավ է սպանեք ձեր ավագ դստերը, թե չէ անարդար է. փոքրիկը դեռ արևի լույս էլ չի տեսել, իսկ ավագ դուստրը արդեն տասը տարեկան է, կյանքից ինչ-որ բան համտեսել է արդեն, նրա՛ն կսպանեք...
Ամուսինները, գլուխները կախ, դուրս են գալիս եկեղեցուց...
Նյութի աղբյուրն` այստեղ