Բաց նամակ ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին:
Ներկայացնում եմ ձեզ կարմիր գծերի հետ կապված մի քանի հաշվարկ, իսկ դուք որոշեք խելամտության սահմանները: Ծառայության արժեքը տարեկան 12000 դրամ է, սակայն տուգանքների չափն աննորմալ է՝ 5000 դրամ: Եկեք փորձենք հասկանանք՝ ոնց է կոչվում այն փաստը, որ իրենք իրավունք ունեն տուգանել օրական 5000 դրամ, դա ամսվա կտրվածքով ստացվում է 150.000 դրամ, իսկ տարվա կտրվածքով՝ 1.825.000 դրամ, և եթե ամեն տուգանքի գանձման համար գումարենք Հարկադիր ծառայության համար 2500-ը, ապա տարվա տուգանքի համար թիվը կկազմի 2.737.500 դրամ: Իսկ հիմա խնդրում եմ, ասեք, եթե Հայաստանում մինիմալ աշխատավարձը 55.000 դրամ է, որը տարվա կտրվածքով կազմում է 660.000 դրամ, ո՞նց պետք ա մարդիկ վճարեն նման տուգանքներ, որտե՞ղ է տուգանքների չափի խելամտության սահմանը։ Տարեկան 12.000 դրամանոց ծառայությունը պոտենցիալ կարող է դառնալ 2.737.500 դրամ: Ծառայության իմաստի մասին էլ անիմաստ է խոսել, քանի որ քաղաքացին նույնիսկ մշտական փարկինգ չունի և վճարում է հարազատ քաղաքի փողոցում մեքենա կանգնեցնելու համար, եթե, իհարկե, տեղ գտնի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/SargsyanAshot/posts/988728864507370
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել