ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն համապատասխանաբար Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական ու խմբային մրցաշարերի շրջանակներում իրենց ազգային հավաքականներում անցկացրած յուրաքանչյուր խաղի դիմաց գումար են վճարում այն ակումբներին, որոնք ներկայացնում են սույն ֆուտբոլիստները։ Ստացվում է, որ եթե դու, ասենք, ինչ-որ մի երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ես ու միևնույն ժամանակ ինչ-որ մի հրաշքով ունես ֆուտբոլային ակումբ, ապա կարող ես հավաքական հրավիրել ու, եթե այդքան կաս, նաև ստիպել թիմի մարզչին ավելի շատ խաղային ժամանակ հատկացնել քո սեփական ակումբի ներկայացուցիչներին, ապա կարող ես լուրջ փողեր բռնել։ Եվ բացարձակ էական չէ՝ արժանի՞ է այդ ֆուտբոլիստն առհասարակ հավաքական հրավիրվելու, թե՞ ոչ։ Ի՞նչ դրոշ, ի՞նչ օրհներգ, ի՞նչ երկրպագուներ, ի՞նչ արժանապատվություն, ի՞նչ պետություն։ Կարևորը փողն է, փողը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել