Երևանի տոն,այսօր մենք զգում ենք հարսանեկան գեներալներ, գովեստներ, բանաստեղծություններ, երգեր: Իսկ քաղաքը պետք է սիրել ամեն օր, սովորական, աշխատանքային թե տոնական օրերին: Քաղաքը պետք է փայփայել, խնամել, ամենակարևորը չաղտոտել: Քաղաքով պետք է հպարտանալ, ինչը մեզ մոտ տոնից տոն է լինում և միաժամանակ խիստ պատժել այն բարբարոսներին,ովքեր ոչ ծննդավայր ունեն, ոչ էլ ազգություն,ովքեր գետնանցումների պատերին, հասարակական տրանսպորտում անձնական կամ օտար լեզվով գրառումներ են կատարում, պետք է պատժել մայրենի լեզուն արհամարող և ժարգոնային արտահայտություններով գրություններ գրողներին, միտումնավոր հասարակական կառույցները փչացնող, նույնիսկ այրող ստահակներին: Եվ ամենակարևորը քաղաքի տոնը պետք է նշել հոբելյանական տարեթվերին և ոչ թե ,,վերևից,, այլ ,,ներքևից, տոնը իրոք պետք է լինի սպասված, համաժողովրդական և ինքնաբուխ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել