Pastinfo.am-ը գրում է.
Երեկ Արցախի պողոտայում վրաերթի ենթարկված 27-ամյա մոր և 3-ամյա որդու վիճակը գնահատվում է բավարարին մոտ: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկ Աշոտ Սարգսյանից:
Բժշկի տեղեկացմամբ, մայրը երեկ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, իսկ որդին՝ այսօր:
Վրաերթի հետևանքով կինը ստացել է աջ կողմի նստոսկրի կոտրվածք, իսկ որդին՝ բազկի կոտրվածք: Երեխայի բազուկը գտնվում է գիպսային անշարժացման մեջ: Եթե անհրաժեշտություն լինի, ապա նա կվիրահատվի:
Մեր տեղեկություններով՝ ավտոմեքենայի ղեկին եղել է Արարատի մարզի 35-ամյա բնակիչ:
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/node/80139
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել