ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների այսօր կառավարությունում հաստատված ժամանակացույցը ներկայացնելով, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ նախատեսված միջոցառումները կնպաստեն Հայաստանում ներդրումների ծավալների մեծացմանը, ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, ներդրումային նոր մեխանիզմների ներդրմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, երկրի մրցակցային առավելությունների ամրապնդմանը և տնտեսական զարգացման ապահովմանը: Նրա ներկայացմամբ, թեև Հայաստանում իրականացվում է ներդրումների խրախուսման քաղաքականություն` հիմնված «բաց դռների» մոտեցման վրա, այնուամենայնիվ ներկայումս կառավարության տրամադրության տակ առկա խրախուսման գործիքները, ինչպես նաև դրանց կիրառման հնարավորությունները դեռևս սահմանափակ են և ունեն վերանայման կարիք: Միաժամանակ էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ ներդրումներն այս տարվա առաջին կեսին Հայաստանում ավելացել են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել