Ինչո՞ւ է ռուսական ավիաընկերությունը հրաժարվել հայ ուղևորներիցArmeniatv.am-ը գրում է.

33 չվերթ չկայացավ հոկտեբմերի 6-ին, 32 ավիաչվերթ էլ չի կայանա հոկտեմբերի 7-ին: Սնանկացող ռուսական «Տրանսաէրո» ավիաընկերության չկայացած թռիչքների պատճառով ուղևորները չեն տուժի: «Տրանսաէրո»-ն նրանց բաշխում է այլ ավիաընկերությունների միջև: Ուղևորների հիմնական մասը բաժին է հասնում ռուսական ավիահսկա «Աէրոֆոլտ»-ին, որի կայքում արդեն հատուկ «Տրանսաէրո»-ի ուղևորների համար էլ տեղեկություն կա: Ուղևորափոխադրումներով «Տրանսաէրո»-ն եվրոպական ավիաընկերությունների թոփ տասնյակում է, իսկ աշխարհում 35 ամենախոշոր ավիաընկերություններից մեկն է: Բայց ոչ ուղևորների թիվը, ոչ էլ 100-ից ավելի օդանավերն ավիաընկերությանը չփրկեցին մոտ 3 մլրդ դոլար պարտքից: Այդ պատճառով ռուսական 2-րդ խոշոր օդային փոխադրողի առողջացումը և բաժնետոմսերի 75 տոկոսը վստահվեց ազգային փոխադրող «Աէրոֆլոտ»-ին:

«Տրանսաէրո»-ն հոկտեմբերից դադարեցրել է ավիատոմսերի վաճառքը նաև Հայաստանում: Սակայն մինչև դեկտեմբերի 15-ի չվերթերի համար արդեն տոմսեր գնած անձինք կկարողան թռչել, իսկ դեկտեմբերի 15-ից հետո պլանավորված չվերթերի համար տոմսեր գնած ուղեւորները կարող են հետ ստանալ իրենց վճարած գումարը։ Ռուսաստանի մենաշնորհային կառույցները, այդուամենայնիվ, պնդում են, որ «Տրանսաէրո»-ի ավիապարկի հիման վրա անհրաժեշտ է ստեղծել նոր ավիաընկերություն և մրցակցությամբ պահպանել որակի և գների կայունությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել