Հավանաբար տեղյակ եք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տաարեդարձն է ու այս առնչությամբ անսովոր անակնկալ է մատուցել ռեպեր Տիմատին, ով Պուտինին մի ամբոջ երգ ու տեսահոլովակ է նվիրել, որտեղ հայտարարում է, որ Պուտինը բոլոր ռուսաստանցիների լավագույն ընկերն է, երբ Պուտինը կա՝ ամեն ինչ ըստ պլանի է գնում, Պուտինը թույն է, Պուտինը դեմք է․․․
Բնականաբար, հոլովաակի հայտնվելուն պես, դրա տակ հարյուրավոր մեկնաբանություններ հայտնվեցին, որոնց հավաքական իմաստը եթե հայաֆիկացնենք, ապա ասում են, որ Տիմատին իսկական Մենուա Հարությունյան է և այն ինչ ինքն է անում, կոչվում է քծնանք։ Ու իրոք, քաղաքական հայացքները՝ քաղաքական հայացքներով, բայց շոպլիկությունը այսպիսի մակարդակների վրա հասցնելը աարտիստի համար ինքնասպանության պես մի բան է։
Ու իրոք, սա մեղմ ասած անսպասելի էր էպատաժային ռեպերի կողմից, որովհետև իսկական ռեպը բոլոր ժամանակներում էլ եղել է ընվզման ոգու վրա հիմնված, իսկ Տիմատին այն կարծես թե օգտագործում է անձի պաշտանմունքի նոր եթերաշրջան ստեղծելու համար Ռուսաստանում։ ափսոս Տիմատիի համար, որ Մոսկվայի քղաքապետը Տարոն Մարգարյանը չէ, թե չէ Զառա Արամյանի օրինակից ոգեշնչված կարող է իրեն էլ բնակարան նվիրեին՝ Մոսկվայի Փոքր կենտրոնում։