Միանգամից հիշեցի Զառայի հարցազրույցը փոխքաղաքապետի հետ... մեծ հաշվով, մի երկու օր կքֆրտեն, բայց դե հետո հիշողն ո՞վ է։
Մի թեթև խորանանք: Ինձ համար բացարձակ որևէ մեկի նվերը տաք ու սառը չի, բայց եթե էդ նվերի մեջ իմ լուման կա, որեմն Զառան 3425000-րդ մարդն էր, որին այդ նվերը կտրամադրեի:
Վահրամը հանճարեղ ստեղծագործող է, ու նրան էդ նվերը իրոք հասնում է, բայց այսօր մի երկու նկարահանում դիտեցի, որտեղ մեր հանճարը աշխարհի տակի հայհոյանքն է տալիս իշխանությունների 99, 99%-ին: Փաստորեն էդ նվեր տվողները կամ քֆուրի տակ մնացածներն են, կամ էդ մնացած չնչին տոկոսի ներկայացուցիչները)))): Ինչևէ, Վահրամին համաձայն եմ, բայց դե չեմ հավատում, որ նա այդ նվերը կընդունի սեփական ձևակերմամբ` աշխարհի ամենաանբարոյական ղեկավարներից)))) սա հումոր էր` վազելով կընդունի:
Բայց էս սաղ հեչ: Երբ կոչ հնչեց, որպեսզի քաղաքապետարան կոչվածը այս տարի միջոցառումներ չձեռնարկի, անմիջապես արձագանքեցին, որ արդեն փողերը ծախսվել են, հյուրերի համար նեղ կռուգին պատկանող հյուրանոցներում սենյակները պատվիրված են, մի խոսքով, կոպիտ ասած, ատկատների մի մասն արված են: Բա արժե՞ր, որ դրանից հետո էս հիմար ակցիան արվեր։ Թե՞ էդ տներն էլ վաղուց արդեն նվիրված էին։
Շնորհակալություն պարոնին, որի համար բալը երբեք թանկ չի լինում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/866576896757191
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել