«Իմ ջերմ ու բարի քաղաքի» հարգելի՛ քաղաքապետ, ծանոթացա մայրաքաղաքի տոնին նվիրված ծրագրին, հիանալի է մշակված, բայց ինձ համար ընդունելի է դրա միայն սոցիալական բաղադրիչը, իսկ մնացածի մասին մտածել անգամ չեմ ուզում,քանի որ կա մի մեծ բաց....
Ծրագիրն ամբողջապես բարոյապես ընդունելի կլիներ բոլորիս կողմից, եթե երկրում լիներ տոնական տրամադրություն, եթե սահմանը լիներ խաղաղ, եթե սահմանամերձ գյուղերը այսօր այդչափ չունենային բոլորիս կարիքը: Վերջինի մասով արդեն հնչեց մեկնաբանություն, թե Երևանի բյուջեն Երևանի համար է, մենք էլ խոսենք Երևանի մասին՝ առաջնորդվելով հնչեցված այդ սկզբունքով. 
եթե հենց նույն մայրաքաղաքում չտսնեինք աղբամաններից հաց ուտող մարդկանց, ովքեր թերմածք-գտածոն համերաշխորեն կիսում են աղբամանի մոտ կանգնած շների ու կատուների հետ, 
եթե ունենայինք նոր վերելակներ, որոնց հնամաշությունը կյանքեր չէր խլի, 
եթե ունենայինք անօթևանների նոր կացարաններ, քանի որ ջերմությունը արդեն նվազում է եղանակի հետ ու ջերմ քաղաքի սրտում շուտով սառելու են անտունները....
ԵԹԵ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել