առավոտյան շուտ լավություն արեցին, թե` բեր դեմքիդ դիմակ դնեմ, ճիշտ է, մաշկիդ պետք չէ... բայց դե, կթարմանաս...
հարցնում եմ` ինչով է՞՞
իզուր.
որ մի մասնագետը կբացահայտի մասնագիտական գաղտնիքը՞՞՞
էն էլ կին մասնագետը...
դեմքս ծակծկեց, ես վախեցա, որ ալերգիա կունենամ, ինձ վստահեցրեցին, որ բնական նյութեր են, ես հիշեցի մեղրի պատմությունը... 

մի խոսքով,
դուրս եմ գալիս, սպասում եմ լիֆտը բարձրանա, մի մլավուն, մի ոռնոց... 
մտածում եմ` ոնց էլ չլինի, մարտն է, էլի
վայրկյան անց տեսնեմ` փարթամ որձ մը կանգնել է կողքս, հետո` դեմս, մեջքով, գլուխը պտտում, պինդ նայում է
հայացքը չեմ հասկանում, բայց մտածում եմ` յաաաա... հետս լիֆտ պիտի մտնի՞՞՞
մտավ
հո չի նայում
բանի տեղ չեմ դնում.
ինչ գործ ունեմ՞՞՞
սա պառկավ ոտքերիս ու հո չի ոռնոււււմ...
մի կերպ անտարբեր տեսքով դուրս եկա լիֆտից, ...փողոց, .. եկա.. 
հիմա մտածում եմ` տեսնես ինչով էր դիմակը՞՞՞
համ էլ մտածում եմ` տեսնես բախտս բերեց, որ կատվի որձը հետս մտավ լիֆտ, ոչ թե մարդու՞՞՞

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել