Միջազգային մոդելային տարբեր մրցույթներում Հայաստանը ներկայացրած 28-ամյա մոդելն ամուսնացել է: Նրա ամուսինը Ռուբեն Ասոյանն է, որն աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Զույգը պսակադրվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Մարիկայի զգեստի հեղինակը դիզայներ Գևորգ Շադոյանն է, ով ներկա է եղել հարսանեկան արարողությանը, ներկա էին նաև Մարիկայի մոդել ընկերուհիները: Նշենք, որ հարսանիքից հետո զույգը մեկնել է Հունաստան, վայելու իրենց մեղրամիսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել