new-Monica-Bellucci-photosՍեքսուալ բառը հասարակության մեջ Victoria’s Secret-ի տեսահոլովակների հոմանիշն է դարձել։ Դա սեքսուալ է, բայց սահմանափակ։ Իրականում սեքսուալությունը ոչ միայն գեղեցիկ արտաքինն է։

Վստահությունը

Վստահությունը հաջողության գրավականն է։ Դա կարող է արտահայտվել քայլվածքի, գլխի դիրքի, ուղիղ հայացքի և ժպիտի մեջ։ Վստահությունը լավ կյանքի հիմքերից է, ցանկություններին հասնելու ունակություն։ Այլ կերպ ասած անցնում ենք հաջորդ կետին...

Փառասիրություն

Սա օգնում է մարդկանց ձգտել դեպի նպատակը, շարժվել առաջ։ Փառասիրությունը սեքսուալ է, քանզի տղամարդուն տալիս է հնարավորություն ստանալ զուգընկերուհի, ում հետ կկարողանա գրավել աշխարհը։

Կիրք

Ապրելու կիրք, կիրք հետաքրքրությունների նկատմամբ, զբաղմունքների, արվեստի, երաժշտության նկատմամբ ևս։ Տեսնել կնոջը, ով ամբողջովին տրվում է այն աշխատանքին, ինչ անում է, շատ սեքսուալ է։

Բարություն

Բարությունը հազվադեպ հանդիպող երևույթ է ցավոք։ Ժամանակ ծախսել, որպեսզի խոսել ինչ-որ մեկի հետ և օգնել այդ մարդուն ունակ չեն բոլորը։ Դա այն խորությունն է, որը երբեք չի գերադասվի գեղեցկությունից։

Անկեղծություն

Երբ կինը մնում է այն, ով կա, նշանակում է, որ նա կհարգի տղամարդուն և կլինի անկեղծ իր հետ։ Եթե զուգընկերոջը չի կարելի վստահել, արդյո՞ք կարելի է հարաբերություններ ունենալ։ Չի՛ կարելի։

Էլեգանտություն

Էլեգանտությունը ոչ մի ընդհանուր բան չունի Ձեր հագուստի արժեքի հետ։ Այստեղ ամեն ինչը կապված է ազնվականությամբ, որով անցնում եք կյանքը։ Կարևոր չէ, թե ինչ ավտոմեքենա եք վարում։ Կարևորը այն է, թե ինչպես եք վերաբերվում այլ մարդկանց։

Ինտելեկտ

Չի կարելի հերքել, որ առաջին հերթին մարդու մեջ մեզ արտաքինն է գրավում։ Դժվար է չնկատել գեղեցիկ աղջկան կամ տղային։ Արտաքինով գրավելը տալիս է միայն ֆիզիկական կոտակտի հաճելիություն, բայց ոչ ավելին։ Համատեղ կիրքի հիման վրա հարաբերություններ անհնար է կառուցել։ Չկա ոչ մի վատ բան չկա զուգընկերոջ արտաքինը գնահատելու մեջ, բայց կապը թուլանում է, եթե դա միակ բանն է, որ Ձեզ իր կողքին է պահում։

Պետք չէ ջեկպոտ շահել գենետիկական խաղարկության մեջ, որպեսզի լինել սեքսուալ։ Մենք նախորոք չգիտենք ինչպիսի խաղաքարտեր է մեզ տալու ճակատագիրը, բայց մենք հաստատ կկարողանանք միայնակ լուծել խնդիրները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել