Անհրաժեշտ է`
5 հատ ձու
5 ճշ գդ կաթ
4 ճշ գդ մեղր
1,5 բժ շաքարավազ
150 գր կարագ
1 թ գդ սոդա
5-5,5 բժ ալյուր

Կրեմի համար`
2,5 բժ կաթ
1 բժ շաքարավազ
4 ճշ գդ ալյուր
վանիլին
200 գր կարագ

Ձևավորելու համար`
1 շոկոլադե սալիկ (100-150 գր)
կակաո

Պատրաստման եղանակը`
Տարայի մեջ լցնել ձուն, կաթը, մեղր, շաքարավազը, կարագ, սոդան և գոլորշու վրա անընդհատ խառնելով 15 րոպե եփել: Կրակից վերցնել և անմիջապես ավելացնել 4 բժ ալյուրը, սրբիչով ծածկել և 15 րոպե թողնել: Այնուհետև ավելացնել մնացած ալյուրը և հունցել փափուկ խմոր: Խմորը բաժանել 4 գնդերի: Թավայի չափով յուղաթուղթ կտրել, գնդերը գրտնակել անմիջապես յուղաթղթի վրա, ապա տեղափոխել թավայի մեջ: Թխել մինչև խմորը կկարմրի:
Կրեմի պատրաստելու համար անհրաժեշտ է կաթին ավելացնել շաքարավազը, ալյուրը, վանիլինը և եփել (մինչև զանգվածը կթանձրանա): Թողնել, որ սառչի:
Փափուկ կարագը հարել և գդալ-գդալ ավելացնել արդեն սառած կաթով զանգվածը:
Թխվածքի շերտերը միացել կրեմով: Շոկոլադե սալիկը միկոալիքային վառարանում հալեցնել և տարածել թխվածքի վրա: Վերջում ավելացմել կակաոն: 2 ժան թողնել, ապա կտրել և մատուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել