Անցյալ անգամ խոսեցինք աղոթքական կյանքը խաթարող 10 հանգամանքների մասին և, ինչպես խոստացանք, այսօր Աստվածաշնչը մեզ պիտի ուսուցանի այն 10 մոտեցումները, որոնք կիրառելով մեր աղոթքը կդարձնենք ճիշտ կառուցված, շնորհաբաշխ և զորավոր:

1. Աղոթեցեք խնդրելով, փնտրելով և բախելով՝

 Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի։ Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, միթէ քա՞ր կը տայ նրան. եւ կամ եթէ ձուկ ուզի, միթէ օ՞ձ կը տայ նրան։ Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կը տայ նրանց, որ նրանից ուզում են» (Մտ 7:7-11):

2. Աղոթեցեք հավատքով՝
Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ (Մր 11:24):
 
3. Աղոթեցեք առանց ցուցադրականության՝
Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս (Մտ 6:6):
 
4. Աղոթեցեք Աստծո կամքը փնտրելով՝
Եւ ա՛յս է այն վստահութիւնը, որն ունենք մենք Աստծո հանդէպ. այն, որ ի՛նչ էլ խնդրենք ըստ Նրա կամքի, Նա մեզ կը լսի (Ա.Յհ 5:14):
 
5. Աղոթեցեք Փրկչից խնդրելով և պատվիրանները պահելով՝
Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կ՚անեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու միջոցով։ Եթէ ինձ սիրում էք, կը պահէք իմ պատուիրանները (Յհ 14:13,14):
 
6. Աղոթեցեք հավատացյալների հետ միաբան հոգով՝
Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ» (Մտ 18:19-20):
 
7. Աղոթեցեք պահքով և ծոմապահությամբ՝
Նրանց համար իւրաքանչիւր եկեղեցու վրայ երէցներ ձեռնադրեցին, պահեցողութեամբ հանդերձ աղօթք արեցին եւ նրանց յանձնեցին Տիրոջը, որին հաւատացել էին (Գրծ 14:22):
 
8. Աղոթեցեք Աստվածահաճո և խոնարհ հոգով՝
Եւ ինչ էլ որ հայցենք, կը ստանանք Աստծուց, որովհետեւ պահում ենք Նրա պատուիրանները եւ կատարում Նրան հաճելի բաները (Ա.Յհ 3:22):
 
9. Աղոթեցեք Աստծո խոսքին հնազանդ լինելով՝
Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի (Յհ 15:7):
 
10. Աղոթեցեք հույսներդ միշտ Տիրոջ վրա դրնելով՝
Յոյսդ դի՛ր Տիրոջ վրայ ու բարութի՛ւն գործիր...Պաղատի՛ր Տիրոջը, եւ նա քեզ կը տայ սրտիդ ուզածները (Սղ 36:4,5):
 
Հ.Գ. Այս հոդվածը ընթերցելով չմոռանաք տարածել այն և... նաև աղոթել այն պատրաստողի հոգու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել