45Elq.am-ը գրում է.

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սույն թվականի սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի հետ բարեկամական խմբեր ստեղծելու մասին մի շարք կարգադրություններ է ստորագրել. տեղեկացնում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:

Այսպիսով՝ ԼՂՀ Ազգային ժողովի թիվ 53 կարգադրության համաձայն, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ի» ենթակետով, 3-րդ կետով և ԼՂՀ Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմավորման և դրանց գործունեության կարգով՝ ստեղծվել է ԼՂՀ Ազգային ժողովի` Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խումբ` հետևյալ կազմով.
Գագիկ  Ռազմիկի Պետրոսյան – խմբի ղեկավար, «Հայրենիք» խմբակցություն
Ռուդիկ Լևոնի Հյուսնունց       –  «Հայրենիք» խմբակցություն
Գրիգորի Իսակի Կասպարյան – «Հայրենիք» խմբակցություն
Ալյոշա Գրիգորիի Գաբրիելյան – «Դաշնակցություն» խմբակցություն
Լյուդմիլա Անուշավանի Բարսեղյան – «Ժողովրդավարություն» խմբակցություն
Գագիկ Միքայելի Բաղունց – «Շարժում 88» խմբակցություն
ԼՂՀ Ազգային ժողովի` Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խմբի քարտուղար է նշանակվել ԼՂՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Լուսինե Ենգիբարյանը:
Ուժը կորցրած է ճանաչվել 2013 թվականի մարտի 23-ի թիվ 31 կարգադրությունը:
ԼՂՀ Ազգային ժողովի թիվ 54 կարգադրության համաձայն, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ի» ենթակետով, 3-րդ կետով և ԼՂՀ Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմավորման և դրանց գործունեության կարգով՝ ստեղծվել է ԼՂՀ Ազգային ժողովի` Արցախի Հանրապետություն- Եվրախորհրդարան բարեկամական խումբ` հետևյալ կազմով.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել