250 գր ալյուր
250 գր կաթնաշոռ
150 գր կարագ
1 հատ ձու
0,5 թ գդ շաքարավազ
0,5 թ գդ աղ
0,5 թ գդ փխրեցուցիչ

Միջուկի համար`
150 գր պանիր
1 ճշ գդ թթվասեր
1-3 ատամ սխտոր
ուրց

Նաև`
քունջութ
ձվի դեղնուց (վրան քսելու համար)

Պատրաստման եղանակը`
1. Միախառնել կաթնաշոռը, ձուն կարագը, ավելացնել փխրեցուցիչը, աղը, շաքարավազը և խմոր հունցել:
2. Պանիրը քերիչով մանրացնել, ավելացնել սխտորը, ուրցը և թթվասերը:
3. Խմորը բաժանել 2 մասի (մեկը մյուսից մի քիչ մեծ):
4. Խմորի գնդերը գրտնակել ~5-8 մմ հաստությամբ լոշերի:
5. Փոքր լոշը դնել յուղաթղթով ծածկված թավայի մեջ, եզրերին ջուր քսել և միջնամասում տարածել պանրով միջուկը:
6. Մեծ լոշով ծածկել և ծայրերը թեքել դեպի ներս: 
7. Վրան ձու քսել, քունջութ շաղ տալ և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում` մինչև կվարդագունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել