Ժողովրդին խաբելու և Ձեր գրպանները լցնելու փոխարեն` այդ գումարները ուղղեք բարեգործության: Հարգելի համաքաղաքացիներ, երբևէ ուշադրություն դարձրել եք, որ մթերային խանութներում վերջնական վճարման գումարը գրեթե միշտ ունենում է «պոչեր», օրինակ` 1783, 1856, 1317,1654 և այլն, իսկ կլորացումը կատարվում է, չգիտես ինչու, խանութի օգտին: Սրանից խուսափել դժվար կլինի, որովհետև շատ ապրանքատեսակներ կշռվելուց հետո նման գներ են ստացվում: Մեծ ցանցերում այս կլորացված գումարների վերջնական արդյունքը բավականին մեծ գումար է կազմում` հավատացեք ամսական միլիոնների մասին է խոսքը գնում: Եվ քանի որ դա մեր գումարներն են, ապա մենք կարող ենք տնօրինել այդ գումարները: Առաջարկում եմ` այդ գումարները կուտակել քարտերի վրա և քարտերը բաժանել սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի այդ քարտերի գումարներով այցելեն խանութ և մթերք գնեն: Գոնե մեր գումարներով ձեզ և ձեր խանութները գովազդեք, համաձայն ենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել