Սիրելի բարեկամներ,
Աշխարհն այսօր նշում է Հաշմանդամների միջազգային օրը: Միանում եմ ձեզ ուղղված բոլոր բարեմաղթանքներին ու իմ հերթին ցանկանում, որ աշխարհում և մասնավորապես մեր երկրում հնարավորինս արագ վերանան բոլոր այն խոչընդոտները, որ առկա են հասարակության մեջ ձեր լիարժեք ինտեգրման ճանապարհին:
Վստահ եմ, որ մեր ուժերը ներածին չափով կկարողանանք ստեղծել հարմարավետ միջավայր ձեզ համար և հաղթահարել շատ խնդիրներ։
Հավատացեք, որ Երևանի քաղաքապետարանն այս ուղղությամբ անում է հնարավորը:
Առողջություն ձեզ և ձեր ընտանիքներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/TaronMargaryan/posts/463550553690729
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել