Երևանի քաղաքապետարանն անում է հնարավորը հաշմանդամների համար հարմարավետ միջավայր ստեղծելու համար. Տարոն Մարգարյան


22:33 , 3 դեկտեմբեր, 2012

Սիրելի բարեկամներ,
Աշխարհն այսօր նշում է Հաշմանդամների միջազգային օրը: Միանում եմ ձեզ ուղղված բոլոր բարեմաղթանքներին ու իմ հերթին ցանկանում, որ աշխարհում և մասնավորապես մեր երկրում հնարավորինս արագ վերանան բոլոր այն խոչընդոտները, որ առկա են հասարակության մեջ ձեր լիարժեք ինտեգրման ճանապարհին: 
Վստահ եմ, որ մեր ուժերը ներածին չափով կկարողանանք ստեղծել հարմարավետ միջավայր ձեզ համար և հաղթահարել շատ խնդիրներ։
Հավատացեք, որ Երևանի քաղաքապետարանն այս ուղղությամբ անում է հնարավորը: 
Առողջություն ձեզ և ձեր ընտանիքներին։