Henaran.am-ը գրում է.

540444_1565300330369295_5542301832651236560_n

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը քաղաքական գործիչների կանանց մեղադրել էր աղանդավորական խմբակներ հաճախելու մեջ, սակայն հրաժարվել էր որևէ անուն կամ հստակ փաստարկ բերել այդ առնչությամբ: Հիշյալ ասուլիսի մասին հրապարկում էր պատրաստել նաև Henaran.am լրատվական կայքը` «Օդում կրակած «բոցեր» պաշտոնյաների կանանց եւ նրանց քարոզվող «մարմնական սիրո հմտությունների» մասին» վերնագրով:

Հրապարկումից մի քանի ժամ անց Սևակ Հովհաննիսյանը Facebook-ի իր անձնական էջում գրառում է կատարել, որտեղ սուտ տեղեկություն տարածելով` վիրավորել և զրպարտել է իմ անձն ու համբավը:

Քանի որ Սևակ Հովհաննիսյանը փաստացիորեն կեղծ տեղեկատվություն է տարածել, որին ի դեպ, հետեւել է Hraparak.am-ի`  սենսացիայի փնտրտուքով մոտիվացված հրապարակումը, հայտարարում եմ, որ`

113

ա) գրառման մեջ առկա տեղեկատվությունը որևէ կապ չունի իրականության հետ:

բ) ես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ եմ: Բամբասանքով զբաղվելու փոխարեն` հրավիրում եմ ամեն կիրակի իմ եւ ընտանիքիս հետ մասնակցել Նոր Նորքի սբ. Աստվածածին եկեղեցու Պատարագներին:

գ) «Հենարան» մամուլի ակումբում Աստծո խոսք, իրավամբ, ուսումնասիրում ենք` աշխատանքային ժամից դուրս: Այստեղ հավաքվում են քրիստոնյա /առաքելադավան/ իմ ընկերները եւ Հայ Առաքելական եկեղեցու  հոգեւոր սպասավորները: Ի դեպ, բոլոր ցանկացողներին հրավիրում եմ` ներկա գտնվելու մեր «բարության դասերին»:

դ) հաշվի առնելով այն, որ Սեւակ Հովհաննիսյանը, ինչպես ինքն է նշել, մանկահասակ երեխայի հայր է, նաեւ ելնելով իմ քրիստոնեական համոզմունքից` վերջինիս ողջամտության կոչ եմ անում` զերծ մնալու չճշտված տեղեկատվություն տարածելու գայթակղությունից եւ մարդկանց բարի համբավն ու պատիվը զրպարտելուց:

Հ. Գ. Սեւակ Հովհաննիսյանին ցանկանում եմ զգուշացնել, որ եթե նման հայտարարությունները շարունակական բնույթ կրեն, ապա հարցի վերջնական հանգուցալուծումը դատական ատյանում կտրվի: 

Լիլիթ Դավթյան` Հենարան-ի գլխավոր խմբագիր

114

 

12011353_383863048490068_862428011545431919_n11999078_383863141823392_6158365655017181787_n12019952_383863245156715_3348402052440564808_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել